Daily Archives: 13.05.2018

Ֆրանսիայում հոսպիտալացվել է Շառլ Ազնավուրը

Ըստ Tert.am-ի հաղորդման՝ ֆրանսիական BFM հեռուստաալիքը հայտնել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ թևի կոտրվածքի պատճառով հոսպիտալացման մասին: Աղբյուրի ունեցած տեղեկությունների համաձայն՝ 93-ամյա երգիչը ուսոսկորը վնասել է տանը գտնվելու ժամանակ: Ներկայում Ազնավուրը գտնվում է Նիմ քաղաքի կենտրոնական հիվանդանոցում: Բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում և որ շանսոնյեն մոտ ժամանակներս դուրս կգրվի:

Վարչապետն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կազմավորման գործընթացին և հայ-բրիտանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև փոխգործակցության հետագա զարգացումը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում:… Կարդալ ավելին »

Երևանի սուպերմարկետներից մեկում քաղաքացին ընկել է վերելակի խցիկի վրա. ԱԻՆ

Մայիսի 13-ին՝ ժամը 08:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի սուպերմարկետներից մեկում գտնվող վերելակի խցիկի վրա քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ

Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում:   Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից:

Զոհրաբ Մնացականյանը նշանակվեց ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 12-ին ստորագրել է հրամանագիր` Զոհրաբ Մնացականյանին ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու մասին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, նախագահի մեկ այլ հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը հետ է կանչվել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից:

Սամվել Հովհաննիսյանն ազատվեց պաշտոնից

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Սամվել ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:

«Մշակույթը ես եմ». ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհակալություն շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար!! Սկսել ենք «դուխով», պիտի շարունակենք «դուխով»:) Բայց այս գործում ես մենակ չեմ, որովհետև գիտեմ ունեմ ձեր անմիջական ու գործնական աջակցությունը: Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի:) Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե… Կարդալ ավելին »

«Ոչ մի բան չի փոխվի, եթե…». Վովա Վարդանովը՝ Դավիթ Տոնոյանին Պաշտպանության նախարար նշանակելու մասին

«Կարծում եմ՝ ինչ նշանակումներ էլ լինեն, ոչ մի բան չի փոխվի, եթե հասարակությունն այդ նշանակված մարդկանց վրա որոշակի ազդեցության լծակներ չունենա»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Դավիթ Տոնոյանին Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին՝ նման տեսակետ հայտնեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը: Մեր զրուցակիցը վստահ է՝ բացարձակ նշանակություն չունի, թե ում կնշանակեն որևէ պաշտոնի. «Տեղը մարդուն ստիպում… Կարդալ ավելին »

Թուրքիայի վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, մայիսի 11-ին, ուրբաթօրյա աղոթքից դուրս գալիս, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե  Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Յըլդըրըմը մասնավորապես ասել է. «Տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումը փոխի, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած… Կարդալ ավելին »