Daily Archives: 12.05.2018

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկրապահը ոչ մեկի հոր սեփականությունը չի, պետք չի` Նիկոլ Փաշինյանը մեզ խնդրի աջակցել. Մանվել Գրիգորյան

Դավիթ Տոնոյանը զինվորական է, բանակը շատ լավ ճանաչում է: Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսպիս տեսակետ հայտնեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը` չցանկանալով համեմատություն անցկացնել Վիգեն Սարգսյանի և Տոնոյանի միջև: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության հարցում Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին, մասնավորապես Ղարաբաղի բանակցային սեղան վերադարձին, գեներալը նշեց, թե դա պետք է ասվի: «Դա պետք է ասվի, բայց դեռ չի… Կարդալ ավելին »

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շնորհավորում եմ, ժողովրդի կամքն է, պետք է հաշտվենք. Սուրիկ Խաչատրյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

ArmLur.am-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու համար, ասոլով, թե դա ժողովրդի ցանկությունն էր: Նա նշեց, թե մեկ անգամ Փաշինյանին չընտրելը քաղաքական որոշում է եղել, իսկ սա ժողովրդի կամքն է և պետք է հաշտվել: Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:    

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տոնոյանն ուժեղ նախարար ա լինելու, Վիգենն էլ էր լավը, ափսոս կիսատ մնաց. Սեյրան Սարոյան

Դավիթ Տոնոյանը տիրապետում է բանակին, նոր մարդ չէ: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանի նշանակմանը, նշեց գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը: «Ես վստահ եմ, որ կլինի շատ լավ նախարար, ուժեղ նախարար ա լինելու», – նշեց նա: Մանրամասները` ArmLur.am– ի տեսանյութում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետը

Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պալլեգրինին: Սլովակիայի վարչապետը մաղթել է վարչապետ Փաշինյանին հաջողություններ նրա պատասխանատու աշխատանքում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի քաղաքացիների զարգացման և բարեկեցության: «Հավատում եմ, որ Ձեր գործունեությունն այդ պաշտոնում կնպաստի ներքաղաքական իրավիճակի խաղաղ զարգացմանը և Ձեր երկրի բարգավաճմանը: Թույլ տվեք իմ գոհունակությունն… Կարդալ ավելին »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահը

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Պաոլո Ջենտիլոնին: Նախարարների խորհրդի նախագահը հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին նրա առաքելության իրականացման գործում և հղել իր լավագույն բարեմաղթանքները: «Մեր երկու երկրների միջև բարեկամական կապերն ունեն դարավոր արմատներ, որոնք տարիների ընթացքում վերափոխվել են ամուր քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության, ինչպես պետական,… Կարդալ ավելին »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտեղափոխվի կառավարական առանձնատուն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ բնակություն է հաստատելու կառավարական առանձնատանը։ Այդ մասին սոցցանցի ուղիղ եթերի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: «Մենք տեղափոխվում ենք այդ առանձնատուն մի քանի նկատառումներից ելնելով։ Եվ այդ նկատառումներից մեկը հետևյալն է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը, և եթե այդ առանձնատունը դատարկ է մնում,… Կարդալ ավելին »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակի բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: «Գիտակցում եմ, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարությունում ներկայացնելու հարկ չկա, քանի որ նա երկար տարիներ աշխատել, ծառայել է ՊՆ-ում, զինված ուժերում և համոզված եմ, որ բոլորդ նրան շատ ավելի լավ գիտեք, քան ես կարող եմ ներկայացնել: Ուզում… Կարդալ ավելին »

Մայիսի 12-ի աստղագուշակ

Խոյ: Այսօր շրջապատի մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Անմիջապես գլխի կընկնեք թե վերջիններս ինչ մտադրություններ, ցանկություններ և սպասելքներ ունեն: Հմտորեն կօգտվեք նրանց թուլություններից: Սակայն, ամեն դեպքում, խորոմանկել չարժե , միևնույն է կբացահայտվեք, և այդժամ անախորժություններն անխուսափելի կլինեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրվա ամբողջ ընթացքում կպահպանեք լավատեսություն և բարձր տրամադրություն: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը միայն օգտակար կլինի: Հաճույքով կփորձեք… Կարդալ ավելին »

Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի փոխարեն նշանակել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանին: Աշոտ Կարապետյանը հայ հանրությանը հայտնի է քաղաքացիների նկատմամբ դրսևորած դաժանությամբ և բռնությամբ: Մասնավորապես՝ Կարապետյանի զոհերից է ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը, ով Կարապետյանի կողմից ոստիկանական բաժանմունքում դաժան ծեծի ենթարկվելուց հետո… Կարդալ ավելին »

ՀԱՂԹԱԿԱՆ ՔԱՅԼ

Խոսք և երաժշտություն` Արմանի (Արման Կարապետյան) Ահել, ջահել ոտքի ելանք, Որ կերտենք նոր հայրենիք, Ձեռքներս վեր, ամենուր սեր, Խաղաղ պայքար մղեցինք: Կատարեցինք մեր քայլը` Մի բռունցք դարձանք, Պարտվեց ներքին թշնամին` Երբ որ շատացանք: Կրկներգ: Հաղթական մեր ժողովուրդ, Պատվով` ճամփա ենք անցել, Ունենք հզոր առաջնորդ` Ում աշխարհն է ճանաչել: Քայլում ենք հիմա անպարտ, Մեր դրոշն ենք… Կարդալ ավելին »