Daily Archives: 11.05.2018

Ռոբերտ Քոչարյանի մոտ խուճապ է. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով` այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խուճապային տրամադրության մեջ է: Նա տագնապում է անգամ այն մտքից, որ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը կարող է քննարկման դնել Մարտի 1-ի իրադարձությունները, բացահայտել և պատժել մեղավորներին: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` Քոչարյանը որոնում է այնպիսի մարդու, որը կարող է պայմանավորվել Փաշինյանի հետ Մարտի… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանի նախկին օգնականը Արզնիում խախտումներով գարեջրի գործարան եւ ռեստորան է կառուցում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` արդեն նախկին օգնական Ավետիս Բերբերյանի «Բիթեր Ռիվեր» ընկերությունը Արզնի գյուղում գարեջրի գործարան եւ ռեստորան է կառուցում: Ու պարզվում է` Բերբերյանի նոր օբյեկտները կառուցվում են Արզնի գյուղի մի քանի բնակիչների կողմից ժամանակին սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա: «Այդ հողերի վրա նման շինություններ չէր կարելի կառուցել, քանի որ… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը կզրկվի առանձնատնից. Նիկոլ Փաշինյանը հանձնարարական տվեց

Կառավարության նիստում քննարկվեց պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին սոցիալական երաշխիքներ տրամադրելու հարցը: Հիմնական զեկուցողն արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն էր, ով նշեց, թե այս նոր նախագծով հարցին անդրադարձ կկատարի մոտ ապագայում: Խոսքը նաև հայտնի առանձնատան մասին է, որից Սերժ Սարգսյանը հրաժարվել էր վարչապետի կարգավիճակում գտնվելով` ասելով, թե այդ առանձնատան տնօրինման հարցը թող որոշի հաջորդ կառավարությունը: Նիկոլ… Կարդալ ավելին »

Սամվել Բալասանյանի դեմ պաշտոնանկության գործընթաց է նախապատրաստվում. «Ժողովուրդ»

«Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ պաշտոնանկության գործընթաց է նախապատրաստվում: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: «Մենք ընդդիմությունում ունենք 16 ավագանու անդամ, նրանցից 11-ի ստորագրությամբ կներկայացվի ավագանու թեկնածու և փակ, գաղտնի քվեարկություն տեղի կունենա: Թեկնածուն ընտրվելու է: Հստակ, շատ կարճ ժամկետում պետք է կազմակերպենք, դա նշանակում է` անվստահություն… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի թեկնածու ունի. «Իրավունք»

«Իրավունք» թերթի հավաստի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի պաշտոնում տեսնում է ներկայիս առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանին, ով առավել հայտնի է հեծանիվով աշխատանքի գնալով: «Մարգարյանն աշխատել է նաեւ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում, որն ավելի վաղ ղեկավարել է Ալթունյանը: Մարգարյանի նշանակումը, մեր աղբյուրի հավաստիացմամբ, սարերի հետեւում չէ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Ովքեր են ուժային կառույցների նոր ղեկավարները. մանրամասներ նրանց կյանքից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 կարեւոր նշանակում արեց՝ ԱԱԾ պետ նշանակեց Երեւանի վարչության պետի տեղակալ Արթուր Վանեցյանին, իսկ ոստիկանապետ՝ Վալերի Օսիպյանին։ Վանեցյանն ԱԱԾ երկարամյա աշխատակից է, կադրային սպա։ Նրա մայրը երկար տարիներ աշխատել է նախագահի նստավայրում։ Կինը գործարարությամբ է զբաղվում՝ մոտ 1 տարի առաջ բացված «Վիլլա մոնթեսորի» մանկապարտեզի հիմնադիրն է։ Օսիպյանը… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը նոր հանձնարարական է տվել. «Ժողովուրդ»

«ՀՀԿ-ն երեկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԳՄ նիստ է անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել ՀՀԿ-ականներին՝ որպես ընդդիմություն խորհրդարանում անելիքների հետ կապված: Նա ասել է, թե ՀՀԿ-ն պետք է լինի կառուցողական ընդդիմություն եւ չպետք է անհարգի քայլերով նոր կառավարության համար անհարմար վիճակներ ստեղծի: Ըստ մեր աղբյուրների՝ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ… Կարդալ ավելին »

Որտեղ են պատսպարվելու օլիգարխները. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր կառավարությունում օլիգարխները տեղ չեն ունենալու: ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանից փորձեցինք ճշտել, արդյոք այդ հայտարարությունը վերաբերում է նաև խորհրդարանին: Ի պատասխան պատգամավորը նշեց. «Մենք բազմիցս ասել ենք, որ պետք է ստեղծենք այն մեխանիզմները, որ բիզնեսի մարդիկ գնան և հանգիստ զբաղվեն իրենց բիզնեսով և կարիք… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ վարչապետի աշխատակազմ ստեղծելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ վարչապետի աշխատակազմ ստեղծելու մասին: «Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.5-րդ հոդվածի 2-րդ մասերի. 1. Ստեղծել վարչապետի աշխատակազմ: 2. Վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 1) 10-օրյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացնել վարչապետի աշխատակազմի աշխատակիցների… Կարդալ ավելին »

Վալերի Օսիպյանը՝ իր նշանակման մասին

«Ես եղել եմ առաջնագծում, իրավապահ մարմնում, համակարգում, ով էլ լիներ իմ փոխարեն, ինձ թվում է, նոր վարքագծով հանդես կգար: Այսինքն՝ ո՞ւմ կարող էր նշանակել, այդպես է պարոն վարչապետը գտել: Եվ ես ամեն ինչ կանեմ, մեր հանրությանը մենք ցույց կտանք, որ միշտ եղել ենք ձեր կողքին»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:… Կարդալ ավելին »