Daily Archives: 11.05.2018

Մանե Թանդիլյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Արտակ Զեյնալյանը՝ Արդարադատության նախարար կնշանակվեն.Առավոտ

«Առավոտ» օրաթերթը գրում է. Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը: «Առավոտ»-ի տեղեկություններով հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Ելք» խմբակցության պատգամավորներ եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին, իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին՝ ՀՀ Արդարադատության… Կարդալ ավելին »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սերժ Թանկյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կազմավորման ուղղությամբ իրականացվող քայլերին: Սերժ Թանկյանը ներկայացրել է իր տպավորությունները երկրում կատարվող փոփոխություններից և Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությանը մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ:

Աջակցությունը պետք է լինի արդյունավետ, որպեսզի մարդիկ զգան պետության գործադրած ջանքերը. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արմավիրի կարկտահարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնն ստանձնելուց հետո այսօր առաջին անգամ վարել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետն անդրադարձել է Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությանը և գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվել մարզում տիրող իրավիճակից: Իգնատի Առաքելյանը հայտնել է, որ մարզ մեկնած համապատասխան մասնագետների խումբը վերադառնալուն պես՝ կզեկուցի իրավիճակի… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է կառավարության շենքի առջև հավաքված մի խումբ բողոքող անձանց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության նիստը վարելը շենքին մոտեցել է Հանրապետության հրապարակի կողմի գլխավոր մուտքից և հանդիպել շենքի առջև հավաքված մի խումբ բողոքող անձանց: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նա զրուցել է հավաքվածների հետ, լսել նրանց խնդիրները: Շենքի առջև հավաքված մարդկանց մի խումբ ուներ «Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյան, հեռացիր» գրություններ, մի քանիսն էլ զոհված… Կարդալ ավելին »

Դավիթ Տոնոյանը կնշանակվի Պաշտպանության նախարար. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այսօր Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար: Ինչ վերաբերում է Հրանուշ Հակոբյանին, Ն. Փաշինյանը նշեց, որ նա չի շարունակի պաշտոնավարել: Խոսելով Լևոն Երանոսյանին պատասխանատվության ենթարկելու մասին, նա ասաց, որ եթե լինեն կոնկրետ դեպքեր և քննությունն ապացուցի դա՝ ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում:   168.am

Ռուսաստանի մարդը. ում է ցանկանում տեսնել պաշտպանության նախարարի պաշտոնում Արցախի ղեկավարությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի արցախյան աղբյուրները հաղորդում են, որ տեղի ռազմաքաղաքական ղեկավարությունը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում ուզում է տեսնել մի մարդու, որը կկարողանա աշխատել Ռուսաստանի հետ: Ըստ մեր աղբյուրի՝ այդպիսին կարող է լինել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը: ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ունի, որ հակառակ պարագայում Ռուսաստանը կարող է քայլեր ձեռնարկել ռազմական… Կարդալ ավելին »

Մայիսի 11-ի աստղագուշակ

Խոյ: Օրը բարենպաստ է: Օգտվեք այդ հանգամանքից, որպեսզի մինչև վերջ հասցնեք նախապես սկսած գործերը: Շտապողականությունն անթույլատրելի է, որովհետև կարող եք թույլ տալ սխալներ, որոնց ուղղելը շատ ժամանակ կպահանջի: Կարող եք ընդունել ինչպես բարեկամների, այնպես էլ նոր գործընկերների խորհուրդները: Դաշնակիցները ձեզ հուսախաբ չեն անի: Ռոմանտիկ հարաբերություններ սկզբնավորելու համար օրը բարենպաստ է: Սակայն պատրաստ եղեք նաև, որ… Կարդալ ավելին »

Ինչ էր իրականում տեղի ունեցել Սասուն Միքայելյանի և Միհրան Պողոսյանի միջև. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մայիսի 1-ին, երբ Ազգային ժողովում առաջին անգամ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը, «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ միջադեպ էր գրանցվել: Նա ամբիոնից դիտողություն էր արել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին ասելով. «Ձեռքդ ի՞նչ ես տնկել», ապա ելույթի ավարտից հետո, երբ դուրս էր եկել դահլիճից նրա… Կարդալ ավելին »

Ինչպես Նիկոլ Փաշինյանը 6 ձայն ավելի ստացավ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ-ից կողմ քվեարկողների ցուցակում ի սկզբանե չեն եղել գեներալ Մանվելն ու Սեյրանը, քանի որ 8 պատգամավորի քվեն բավարար էր, որ իրականացվեր նախապես գծված սցենարը՝ 53+1 ձայն։ Սակայն հասկանալով, որ իշխանության նավը խորտակվում է, գեներալներն իրենք են պայքարել, որ կողմ քվեարկեն։ Արդյունքում Փաշինյանն ընտրվեց ոչ թե 1 ձայն ավելով, այլ՝… Կարդալ ավելին »

Քանի հոգի լքեց ՀՀԿ-ն. նրանց թվում գյուղապետեր կան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ականատես եղանք, թե ինչպես ժամանակին ստիպողաբար ՀՀԿ-ին անդամագրված քաղաքացիները լքում են այդ կուսակցությունը` պատռելով կամ հետ վերադարձնելով իրենց անդամատոմսերը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանից ճշտել, թե այս ընթացքում քանի՞ հոգի է լքել կուսակցությունը: «Այս պահին տվյալները ամփոփվում են: Բայց թիվը շատ քիչ է:… Կարդալ ավելին »