Daily Archives: 10.05.2018

Արթուր Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է

Հարգելի՛ համաքաղաքացիներ, քիչ առաջ որոշ կայքեր և սոցիալական ցանցերի օգտատերեր հրապարակել են ահազանգ այն մասին, որ Բաղրամյան-Օրբելի փողոցների խաչմերուկում իբր թե Երևանի քաղաքապետի կողմնակիցների և ցուցարարների միջև ընդհարում է տեղի ունեցել։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ տվյալ միջադեպը որևէ առնչություն չունի ո՛չ Երևանի քաղաքապետարանի և ո՛չ էլ Երևանի քաղաքապետի հետ, տվյալ ավտոմեքենան էլ որևէ կապ չունի… Կարդալ ավելին »

Վլադիմիր Գասպարյանի անուրանալի ավանդը ոստիկանության կայացման գործում

Վլադիմիր Գասպարյանի՝ ՀՀ ոստիկանապետ նշանակվելը կարևոր և որոշիչ դեր է խաղացել ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման և փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու համար: Վլադիմիր Գասպարյանը ստանձնելով նման կարևոր, բայց միևնույն ժամանակ վարկանիշ չունեցող կառույցի ղեկը, 7 տարիների ընթացքում պատվով կատարեց իրեն վստահված պարտականությունը և փոխեց ոստիկանության դեմքը հասարակության գրեթե բոլոր շերտերի մոտ, հավատ ու հարգանք ձևավորելով ոստիկանի նկատմամբ… Կարդալ ավելին »

FBI-ի խմբի այցի մասին տեղեկության հետքերով

Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանությունը իրավասու չէ հաստատել, ժխտել կամ քննարկել տեղեկություններ կապված իրավապահ քննությունների հետ: Այս մասին նշեցին դեսպանությունից՝ «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով ԶԼՄ-ների որոշ հրապարակումների, ըստ որոնց՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբը կայցելի Հայաստան: «Մեր քաղաքականությունից ելնելով՝ մենք իրավասու չենք հաստատել, ժխտել կամ քննարկել տեղեկություններ կապված իրավապահ քննությունների հետ»,- ասացին դեսպանությունից: Գործակալությունը խնդրի մասին… Կարդալ ավելին »

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի դեսպանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Տագուչիին՝ որպես Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ներդրման և արդյունավետ գործունեության համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակութային կապերի ակտիվացման և բարձրագույն… Կարդալ ավելին »

Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին պաշտոնից ազատելու առաջարկի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանության պետին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնից ազատելու վերաբերյալ նախագահին ուղղված առաջարկությունը շատ բնական է և տեղավորվում է ներքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Դա շատ նորմալ է, իշխանության գալու պարագայում բնական է, որ առաջինն ուժային կառույցների ղեկավարներին փոխելն է: Դրանից բացի,… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը նշանակում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը՝ Էդուարդ Աղաջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասված է որոշման մեջ: Էդուարդ Աղաջանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Ծնվել է 1988թ. oգոստոսի 29-ին Երևանում։ 2005 թ. ավարտել է «Կուպալյան» մասնավոր վարժարանը։ 2012… Կարդալ ավելին »

Ո՞ւմ անուններն են շրջանառվում ապագա կառավարությունում

Այս օրերին տարբեր անուններ են շրջանառվում, թե ով է մնալու, ով է գնալու և ով է գալու Նիկոլ Փաշինյանի կառավարություն։ 168.am-ի տեղեկություններով՝ այժմ ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածու է դիտարկվում Սեյրան Օհանյանը, Կրթության և գիտության նախարար՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, Բնապահպանության նախարար՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, իսկ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե… Կարդալ ավելին »