Daily Archives: 08.05.2018

Հերմինե Նաղդալյանը ներկա չէ ՀՀ վարչապետի ընտրությանը

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը չի մասնակցի վարչապետի ընտրության համար կազմակերպված ԱԺ հատուկ նիստին: Մեր տեղեկություններով` պատգամավորը Սոչի է մեկնել: ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել է, որ այսօր ԱԺ նիստին ներկա չէ նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:

Այսօր Շուշիի ազատագրման օրն է

26 տարի առաջ Արցախի Պաշտպանության բանակը և կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։ Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ը նշվում է որպես Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օր։ Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ մեկ կրակակետի: 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որոնցից… Կարդալ ավելին »

Որտեղ են «թաքցվել» աճուրդի հանված ավտոմեքենաները. ինչ է կատարվում Արման Սահակյանի ղեկավարած կառույցում

«Ժողովուրդ» օրաթերթ. ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի գլխավորած ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդի ենթակա ոչ բոլոր մեքենաներն է պահառության տվել կենտրոնացված պահատեղիում: Մասնավորապես այնտեղ չեն տեղափոխվել այն ավտոմեքենաները, որոնց տեխնիկական բնութագրերը գնահատվել են անբավարար: Մինչդեռ այս ամենի արդյունքում, ըստ ՀՀ վերահսկիչ պալատի, խախտվել է գնորդի կողմից աճուրդի լոտերին ծանոթանալու իրավունքը: ՀՀ… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանը մեկնել է Հայաստանից. այսօրվա նիստին չի մասնակցի

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանն այսօր չի մասնակցի վարչապետի ընտրության համար կազմակերպված ԱԺ հատուկ նիստին: Մեր տեղեկություններով` պատգամավորը Սոչի է մեկնել: Պատճառն այն է, որ պատգամավորը զայրացել է ՀՀԿ-ի՝ անընդհատ փոփոխվող դիրքորոշումներից. նա կուսակցության ներսում անգամ բարձրաձայնել է այդ մասին ու ասել է, որ եթե պետք է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրեին… Կարդալ ավելին »

Հայ-ադրբեջանական սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահները վեց օտարերկրացու են ձերբակալել. Արծրուն Հովհաննիսյան

Անցնող գիշեր հայ-ադրբեջանական սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահների կողմից վեց օտարերկրյա անձինք են ձերբակալվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այլ մանրամասները հաջորդիվ», – գրել է Հովհաննիսյանը։  

Վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր. Նիկոլ Փաշինյան

Ունենք 95 տոկոս հավանականություն, որը վաղը ժողովրդի թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Վաղը, 12-ին Ազգային ժողովում սկսվելու է վարչապետի ընտրությունը։ Ինչպես պայմանավորվել են, ժամը 11-ից կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում։ Արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու… Կարդալ ավելին »

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

Սիրելի հայրենակիցներ, Վաղը Ազգային ժողովում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը: Պահը բեկումնային է և պատասխանատու Հայաստանի ապագայի համար: Բոլորս՝ առաջին հերթի քաղաքական պատասխանատուները, ինչպես նաև մեր ողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, պետք է այս գիտակցումով գնահատենք իրավիճակը և կատարենք մեր քայլերը: Եթե ուզում ենք այս վիճակից դուրս գալ շահած,- իսկ մենք… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:  Ուղերձում ասվում է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները մեր ժողովուրդների համար առանձնահատուկ տոնի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս տարեթիվն ընդմիշտ գրանցված է մեր պատմության մեջ: Մարտի դաշտում… Կարդալ ավելին »