Daily Archives: 08.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ նշանակվելու կապակցությամբ և լավագույն բարեմաղթանքները Ձեր հետագա պետական գործունեության մեջ: Ձեր նշանակումը, անկասկած, վկայում է այն մասին, որ Ձեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը պահանջված… Կարդալ ավելին »

Վարչապետին զեկուցվել է արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր ստանձնելով վարչապետի պարտականությունները՝ իր առաջին խնդիրներից մեկն է համարում հանրապետության արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալը: Նորընտիր վարչապետի խոսքով՝ եթե որոշ հարցերին անհրաժեշտ են օպերատիվ լուծումներ,… Կարդալ ավելին »

Վարչապետին զեկուցվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին: Վարչապետին զեկուցվել են պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքն ու 2018 թվականի առաջին չորս ամիսների ցուցանիշները: Նիկոլ Փաշինյանն այս փուլի հրատապ խնդիրներից մեկը համարել է պետբյուջեի եկամուտների և ծախսերի պատշաճ կատարումը… Կարդալ ավելին »

Գեորգի Կուտոյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին և ԱԱԾ տնօրենի տեղակալներին: Գեորգի Կուտոյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը և նշել, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018թ. մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է երկրի նախագահի և նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը: Շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին՝ երկրի նախագահն ասել է. «Ուզում եմ մաղթել, որպեսզի որքան հնարավոր է շուտ… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Արցախի Հանրապետություն

Մայիսի 9-ին նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Արցախի Հանրապետություն, մասնակցելու Շուշիի ազատագրման 26 ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը զուգահեռ տեղի կունենա վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանի առաջին մամլո ասուլիսը տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներին: Բոլոր հետաքրքրված լրատվամիջոցների տեղափոխումը կիրականացվի անվճար: Իրադարձությունների օրակարգը կհրապարակվի մայիսի 8-ի երեկոյան: Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը, պատասխանելով այս հասցեին:… Կարդալ ավելին »

Գերթանկարժեք նստարանները` կրկին Երևանում. տարածը ետ են բերում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատել է, թե ինչպես են Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները մայրաքաղաքի կենտրոնում տեղադրում «Երեւան» թուջե ձուլվածքով գերթանկարժեք նստարանները: Հիշեցնենք, այդ նստարանները քաղաքապետարանը հավաքել էր հանրահավաքների օրերին, որպեսզի ցուցարարները դրանք չօգտագործեն փողոց փակելու համար: Նաեւ այդպես փորձել են նստարանները փրկել հնարավոր վնասումներից: Բայց հիմա, փաստորեն, նրանք նույնությամբ ետ են բերում տարածը: Նստարանների հանդեպ նման ուշադիր… Կարդալ ավելին »

Սուրեն Կարայանն անորոշության մեջ է

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը շատ մտահոգ է իր հետագա պաշտոնավարման հետ կապված: Նա նեղ շրջապատում սրտնեղել է` ասելով, որ անորոշության մեջ է. չգիտի` իրեն նոր կառավարության կազմում տեղ կտան, թե ոչ, ըստ այդմ` չգիտի` արժի՞ հրաժարականի դիմում գրել: Չի բացառվում, որ Կարայանին ժամանակավորապես պահեն կառավարության կազմում,… Կարդալ ավելին »

Փաշինյան․ Հայաստանի պատմության համար նոր ու փառապանծ մի էջ է բացվել

Ազգային ժողովի արտահերթ նիստում Հայաստանի վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը քվեարկությանը նախորդած ելույթում ներկայացրեց իր ձևավորելիք Կառավարության գործունեության առաջնահերթությունները: «Պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», – վարչապետի թեկնածուի իր ելությում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած սիրո և համերաշխությունը հեղափոխությունը ոչ միայն երևէ վտանգ չի պարունակում, այլև նոր հնարավորություն… Կարդալ ավելին »