Daily Archives: 04.05.2018

Վլադիմիր Գասպարյանը պատմություն կերտեց. Slaq.am

Երբ անցնի էմոցիոնալ ֆոնն ու կյանքը մտնի բնականոն հուն և յուրաքանչյուրս սկսենք սառը ուղեղով դատել Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություները ապա կհասկանանք, որ իշխանափոխությունից, ժողովրդական բողոքներից ու ցույցերից զատ մեզանում տեղի ունեցավ ևս մեկ կարևոր հեղափոխություն և, մի գուցե նաև համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ, ոստիկանությունը չմիջամտեց քաղաքական պրոցեսներին, չդարձավ պետական չինովնիկների պաշտպանը սեփական ժողովրդից՝… Կարդալ ավելին »

«Մայիսի 1-ին ՀՀԿ-ն դեմ քվեարկեց Փաշինյանին, որ մայիսի 8-ին կողմ քվեարկի»․ Հակոբ Հակոբյան

Թեև իշխող Հանրապետականը վստահեցնում է, թե կաջակցեն, որ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետի պաշտոնում, սակայն պարզ չէ, թե ովքեր են լինելու կողմ քվեարկողները: Ուշագրավ է, որ մայիսի 1-ին կայացած ընտրության ժամանակ Փաշինյանին սուր քննադատության ենթարկած հանրապետականներն այսօր էլ պնդում են՝ իրենց դիրքորոշումը չեն փոխել և մայիսի 8-ին նույնպես դեմ են քվեարկելու: Նախկին գլխավոր դատախազ,… Կարդալ ավելին »

Արցախը «պատրաստ է աշխատել Հայաստանի ժողովրդի և քաղաքական ուժերի կամքով ընտրված ղեկավարների հետ»

«Արցախը պատրաստ է աշխատել Հայաստանի Հանրապետության ժողովրդի և քաղաքական ուժերի կամքով ընտրված ղեկավարների հետ», – «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանի թիվ մեկ պաշտոնյայի հնարավոր փոփոխությանը: Հայաստանի խորհրդարանի «Ելք», «Ծառուկյան» և «Դաշնակցություն» խմբակցությունների 41 պատգամավորներ երեկ վարպապետի թեկնածու առաջադրեցինՔաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար անդամ Նիկոլ Փաշինյանին: Մայիսի 1-ին կայացած… Կարդալ ավելին »

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է արաբական երկրների դեսպանների

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Քուվեյթի ու Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարներին: Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին՝ հատկապես տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել դիվանագետներին՝ իրենց երկրներում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար, որը նրանց հնարավորություն է տվել… Կարդալ ավելին »

Մանրամասներ HSBC բանկի վրա կատարված ավազակային հարձակումից

Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել: Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է: Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն… Կարդալ ավելին »

Չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ

Ավաղ, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից։ Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան էջից