Daily Archives: 03.05.2018

«Կարդացի և ընդունեցի՝ ի գիտություն». Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր կառաջադրվի վարչապետի պաշտոնում: Այսօր Ազգային ժողովում լրագրողները Ն. Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ ՀՀԿ-ն մեկ օրում փոխեց իր դիրքորոշումը: «Բոլորս շահագրգիռ ենք, որ այս քաղաքական իրավիճակը հանգուցալուծում ստանա Սահմանադրության և օրենքների շրջանակներում, և ես ուրախ եմ, որ այդ ըմբռնումը կոնկրետ արտահայտում պետք  է ստանա»,- ասաց… Կարդալ ավելին »

Ժողովուրդը Միհրան Պողոսյանին պատժելու ձև է գտել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մի խումբ տնտեսագետներ մի քանի ծրագրով փորձում են հանդիպել ժողովրդի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: «Փաստ»-ի թղթակցի հետ զրույցում նրանցից մեկը ներկայացրել է ակցիաներից մեկը: Նրանք առաջարկում են ճանապարհները փակելուն զուգընթաց փակել տխրահռչակ գեներալ Միհրան Պողոսյանի` «Քեթրինի Միհրանի» բանանի ու ցիտրուսների պահեստների ճանապարհները, որպեսզի նա չկարողանա իր բանանները խանութներ հասցնել: Իսկ մեկ–երկու… Կարդալ ավելին »

Աղվան Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Աժ նիստում հայտարարեց Հ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հայտարարության մեջ ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ… Կարդալ ավելին »

«Մանդատը վայր դնելու ի՞նչ խնդիր կա». Էդուարդ Շարմազանովը՝ Ֆելիքս Ցոլակյանի քվեարկության մասին

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դեռ ՀՀԿ-ն չի քննարկել այն հարցը, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ ՀՀԿ ղեկավար: Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկած ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի քվեարկությունն իրենք չեն քննարկել: Հարցին՝ մանդատը վայր դնելո՞ւ հարց չի քննարկվել, Է. Շարմազանովն այսպես արձագանքեց.… Կարդալ ավելին »

Բարեխղճորեն պետք է կատարենք մեր պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը. Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար: «Այսօր այս կազմով կառավարության վերջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Եղել է շատ հետաքրքրիր ժամանակահատված: Առաջարկում եմ, որ մենք… Կարդալ ավելին »

Էդուարդ Շարմազանովը դեմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը

«Կոնկրետ ես իմ դիրքորոշումը չեն փոխել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՀՀԿ-ի երեկվա որոշման մասին: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն երեկ որոշել է վարչապետի թեկնածու չառաջադրել և կողմ քվեարկել առաջադրված թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: Է. Շարմազանովն ասաց՝ ինքն ինչ ասել է, ուժի մեջ է. «Ինչ վերաբերում է խմբակցության կարծիքի… Կարդալ ավելին »

Վաղը մենք ո՛չ Երևանում, ո՛չ Հանրապետության մարզերում ոչ մի ակցիա չենք իրականացնում․ Փաշինյան

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքն այսօր տոնական մթնոլորտում էր, բայց ինքը՝ Փաշինյանը, չշտապեց վերջնականապես հայտարարել, իր գլխավորած շարժումը արդեն արձանագրել է հաղթանակը: «Հանդիպում ունեցա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, հետո մենք խոսակցություն ունեցանք Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ: Եվ գիտեք, որ մենք բոլորս ներկայացնում ենք «Ելք» խմբակցությունը:… Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունը

Հարգելի՛ քաղաքացիներ, Ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ: Բոլորս գիտակցում ենք, որ անհրաժեշտ են քաղաքակիրթ և կիրառական արագ լուծումներ՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, որքան էլ դա դժվար թվա: Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝ սահմանադրական… Կարդալ ավելին »