Daily Archives: 02.05.2018

Սա նշանակում է պատերազմ հայտարարել սեփական ժողովրդին. Զոհրաբյանը՝ Հանրապետականին.Aysor.am

Հանրապետականը միտումնավոր քվորում չի ապահովում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Իրենց նպատակն այս օրերին քվորումի տապալումն է, որպեսզի առնվազն մինչև ամսի 7-8-ը դեբատներից և հնարավոր կրքերի լարումից խուսափեն», – նշեց նա: Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ եթե երեկ ամբիոնից հայրենասիրության մասին ՀՀԿ-ական պատգամավորների հնչած հայտարարությունները համապատասխանեին ճշմարտությանը, նրանք խոհեմություն կունենային և… Կարդալ ավելին »

Ցուցարարները մուտք են գործել Գյումրու քաղաքապետարանի շենք

Ցուցարարները մուտք են գործել Գյումրու քաղաքապետարանի շենք: Նրանք պահանջում են, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւս միանա իրենց եւ աշխատակազմը գործադուլ հայտարարի: Ցուցարարները հորդորում են քաղաքապետին դուրս գալ ՀՀԿ-ի շարքերից: (Նշենք, որ ՀՀԿ-ն և ՔԴԿ-ն Գյումրիի ՏԻՄ ընտրություններում հանդես էին եկել «Բալասանյան» դաշինքով: Իսկ նրանց թեկնածուն գործող քաղաքապետ, անկուսակցական Սամվել Բալասանյանն էր:) Եթե քաղաքապետը դա չանի,… Կարդալ ավելին »

Հրաժարականի պահանջ. հայտնի դղյակի հետքերով.

Մոնումենտի այգում վարչապետ Կարեն Կարապետյանի դղյակի «բացահայտումից» հետո տրամաբանական կլիներ, որ քաղաքական դաշտում հնչեր Կարեն Կարապետյանի հրաժարականի պահանջ: Համենայնդեպս, տարբեր երկրներում այդպիսի պահանջ է հնչում կոռուպցիոն սկանդալներից հետո: Քաղաքակիրթ երկրներում դա հանգեցնում է աղմկոտ հրաժարականների կամ նրան, որ քաղաքական գործիչները սրբագրում են իրենց ծրագրերը` վարկանիշների անկման հետևանքով: Այս տարվա սկզբին` նախագահական արշավի միջնամասում, պահպանողական Ֆրանսուա… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ն Փաշինյանից իշխանություն էր խնդրում․ օլիգարխիան վախեր ունի․1in.am

«Այն մարդը, ով հիմա կարող է ասել, որ այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, կանխատեսելի էր, կպարծենա իր կանխատեսելու կարողությամբ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը` անդրադառնալով վարչապետի քվեարկությանը և նրան, թե ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում, քանի որ նախնական տպավորությունները բոլորովին այլ էին։ Ավելին ՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում

Ես դա կասեմ անձամբ վարչապետին և պաշտպանության նախարարին. Նորատ Տեր-Գրիգորյանց.

Խորհրդային հայտնի զորահրամանատար, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը ճիշտ չի համարում անցումը կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանական հանրապետության՝ ասելով, որ Հայաստանը պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, և խորհրդարանաը չի կարող «կառավարել պատերազմը»: Այնուամենայնիվ, նա աջակցում է Հայաստանի քաղաքացիների ընդվզումը Սերժ Սարգսյանի և ներկայիս իշխող համակարգի դեմ և… Կարդալ ավելին »