Daily Archives: 02.05.2018

Արցախի ՊԲ-ն հերքում է

Ադրբեջանական լրատվամիջոցները (մասնավորապես՝Armiya.az կայքը) լուրեր են տարածում, թե իբր <<ներհայաստանյան զարգացումները ճնշելու համար Արցախից Հայաստան են տեղափոխվում բանակային ստորաբաժանումներ>>: Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի կողմից տարածված տեղեկությունը և մեր քաղաքացիներին հորդորում տուրք չտալ հակառակորդի սադրանքներին, մանավանդ, որ Արցախի զինված ուժերի միակ ու հիմնական գործառույթն է հանդիսանում երկիրը պաշտպանել արտաքին թշնամուց, այլ ոչ թե գործողություններ… Կարդալ ավելին »

Արմեն Ամիրյանը վայր է դրել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները

Արմեն Ամիրյանը վայր է դրել ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները: Այս մասին Ա1+-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նախարարության մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը: Արմեն Ամիրյանը նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016թ. սեպտեմբերին: Նա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարելուց և կառավարության հրաժարականից հետո ստանձնել էր նախարարի պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը:… Կարդալ ավելին »

Գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է. հայտարարություն

Գնացքների երթևեկությունը կասեցված է մինչև գծերի արգելափակման վերացումը Քաղաքացիների կողմից երկաթուղային գծանցների արգելափակման պատճառով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համաձայնեցմամբ, ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումների և ներհանրապետական ուղևորափոխադրումների իրականացումը՝ մինչև արգելափակումների վերացումը: «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար առաջնահերթ է քաղաքացիների, ուղևորների և բեռների անվտանգությունը, որը անհնար է լիովին կերպով երաշխավորել ստեղծված պայմաններում՝… Կարդալ ավելին »

ԼՂ նախագահի մասնակցությամբ խորհրդակցություն ՊԲ շտաբում

Մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի ղեկավարությամբ Պաշտպանության բանակի շտաբում հրավիրվել է ծառայողական խորհրդակցություն՝ ՊԲ հրամանատարական կազմի և շտաբի բաժինների ու ծառայությունների պետերի մասնակցությամբ: ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ «խորհրդակցության ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու բանակաշինությանը վերաբերող հարցեր»:   «Ազատություն»

ՀՀ կենտրոնական բանկի հայտարարությունը

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, հորդորելով բոլորին ցուցաբերել զսպվածություն և ապատեղեկատվություն չտարածել։ «Այսօր որոշ լրատվական միջոցներում և սոցցանցերի օգտատերերի շրջանակում մտահոգություններ են առաջացել՝ կապված փոխարժեքի և ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ։ Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել լրատվամիջոցներին, մտահոգ քաղաքացիներին և հանրությանը, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը գործուն, կայացած համակարգ է, բանկերն ունեն բարձր… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ի կապիտուլյացիան՝ ազատագրում ռուսական «11-րդ բանակի» օկուպացիայից.1in.am

«Վաղն ամբողջ հանրապետությունում հայտարարվում է գործադուլ և դասադուլ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում: «Վաղը 8:15-ից շրջափակվում են հանրապետության բոլոր փողոցները, երկաթուղիները: Ամեն ինչ, ինչ հնարավոր է շրջափակել, ես դիմում եմ որպես վարչապետի՝ ժողովրդի կողմից առաջադրված թեկնածու: Ես ուզում եմ հստակ իմանալ, որ չի կարող մեր հաղթանակը չպսակվել հաղթանակով, գոյություն… Կարդալ ավելին »

Աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմ չեմ դավաճանի. Ալիկ Սարգսյան

Օդանավակայանը փակելով՝ հա՞րց է լուծվում, սա անելու բան չէ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը: Նա նշեց, որ հարցի լուծման ճանապարհը երկխոսության նստելն է, մինչդեռ ընդգծեց, որ Փաշինյանի կողմից չի տեսնում երկխոսության ցանկություն: Դիտարկմանը, թե բացառում է արդյոք, որ մեկ շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն պառակտվի, Սարգսյանը նշեց, թե առայժմ հեռանկար չի տեսնում և… Կարդալ ավելին »

Սերժ Թանկյանը խոստանում է շուտով Հայաստանում լինել

«Ես շատ տխուր եմ, որ մինչև այսօր չեմ կարողացել անձնապես միանալ ձեզ՝ ահավոր վիրուսի պատճառով, սակայն ուշի ուշով հետևել եմ ձեզ և մեկնաբանություններ արել, երբ զգացել եմ, որ դա կարող է փոփոխություն բերել: Խոստանում եմ շուտով այդտեղ լինել», –  ֆեյսբուքյան իր էջում գրել է System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը Թանկյանը: Թանկյանը նաև… Կարդալ ավելին »