«Վստահ եմ՝ բարեկամությունը կշարունակվի». Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ, հաղորդում էՂազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նազարբաևի շնորհավորական հեռագրում նա վստահություն է հայտնել, որ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը կշարունակի բնակչության կայուն զարգացման և սոցիալական բարեկեցության բարձրացմանն ուղղված քաղաքականությունը:

«Վստահ եմ, որ բարեկամության և փոխըմբռնման հարաբերությունները, որոնք ձևավորվել են մեր երկու երկրների միջև, հետայսու ևս հուսալի հիմք կլինեն Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության ընդլայնման համար՝ ավանդական գործընկերության ոգով և ի շահ մեր ժողովուրդների»,-ասված է հեռագրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

operativ.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով