Սերժ Սարգսյանի նախկին օգնականը Արզնիում խախտումներով գարեջրի գործարան եւ ռեստորան է կառուցում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` արդեն նախկին օգնական Ավետիս Բերբերյանի «Բիթեր Ռիվեր» ընկերությունը Արզնի գյուղում գարեջրի գործարան եւ ռեստորան է կառուցում: Ու պարզվում է` Բերբերյանի նոր օբյեկտները կառուցվում են Արզնի գյուղի մի քանի բնակիչների կողմից ժամանակին սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա:

«Այդ հողերի վրա նման շինություններ չէր կարելի կառուցել, քանի որ դրանք գյուղնշանակության են: Բայց կառավարության միջոցով փոխեցին կատեգորիան ու արտադրական դարձրեցին: Այսինքն` սեփականաշնորհած հողատարածքներ են գնել սեփականատերերից եւ դրանց կատեգորիան փոխել են:

Խոսքը մոտ 1 հա մասին է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է Արզնիի գյուղապետ Վենիամին Վենիամինովը: Ի դեպ, շուտով այդ օբյեկտների շինարարական աշխատանքները կավարտվեն: Մինչդեռ նշենք` ընկերությունը նախագծի դրական եզրակացությունը ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացել է փետրվարի 8-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով