Սերժ Թանկյանը խոստանում է շուտով Հայաստանում լինել

«Ես շատ տխուր եմ, որ մինչև այսօր չեմ կարողացել անձնապես միանալ ձեզ՝ ահավոր վիրուսի պատճառով, սակայն ուշի ուշով հետևել եմ ձեզ և մեկնաբանություններ արել, երբ զգացել եմ, որ դա կարող է փոփոխություն բերել: Խոստանում եմ շուտով այդտեղ լինել», –  ֆեյսբուքյան իր էջում գրել է System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը Թանկյանը:

Թանկյանը նաև անդրադարձել է ԱԺ երկվա նիստին ու Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ չընտրվելուն:ՀՀԿ-ի քվեարկության մասին Թանկյանն ասել է.

«Նրանք փորձում են ժամանակ գնելու և գործարքներ կնքել, որպեսզի իրենց առաջնորդներից ոմանք, որոնք տարիներ շարունակ երկիր են թալանել, կարողանան անձեռնմխելի լինել իրենց գործողությունների համար: Ժողովրդի շարժմանը դիմակայելը անօգուտ է», – գրել է Թանկյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով