«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ է` դադարեցված է «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեությունը, եւ հայտնի չէ՝ արդյոք այն կվերսկսի աշխատանքները:
Ինչպես հայտնի է, կառույցն այս տարիների ընթացքում աջակցել է օնկոլոգիական, հեմոտոլոգիական եւ այլ հիվանդություններ ունեցող երեխաներին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանի կինն է` Ռիտա Սարգսյանը, եւ ենթադրվում է՝ կառույցի գործունեության դադարեցումը պայմանավորված է քաղաքական վերջին փոփոխություններով:
«Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր Մարինե Ալեսը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Դադարեցված է, որպեսզի հասկանանք, թե առաջիկայում ինչ ենք անելու: Բայց հիմնադրամը չի փակվելու: Դա հո ինչ-որ մեկի դուքյանը չի»: Ըստ նրա, սա պետության մեջ աշխատող հիմնադրամ է:
«Ես համարում եմ, որ մենք իրավունք չունենք այդ երեխաներին թողնել: Եվ իրենց բուժումը կշարունակվի այս պահի դրությամբ հաշվեհամարին եղած գումարի շրջանակում»:
Ավելին`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: