Մարզպետները, ոտ ու ձեռ ընկած, Փաշինյանի հետ կոնտակտ են փնտրում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաժարականի շեմին հայտնված մարզպետները մինչեւ վերջին պահը հույս ունեին, որ կշարունակեն պաշտոնավարել, քանի որ նոր իշխանությունը «կադրեր չունի», եւ մարզում լավ ցուցանիշ են արձանագրել: Ավելին՝ մի շարք մարզպետներ շտապել են Երեւան՝ հանդիպելու վարչապետին:

Բայց քանի որ քչեր ունեն Փաշինյանի հետ ուղիղ կոնտակտ, ոտ ու ձեռ ընկած՝ միջնորդ են փնտրել, ով իրենց համար կբարեխոսի: Մի շարք մարզպետների անգամ թվացել է, թե իրենց հարցերը լուծված են, կշարունակեն աշխատել, սակայն տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունը՝ բոլոր մարզպետների հրաժարականի մասին, սառը ցնցում է եղել նրանց համար»:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում: 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով