Մանե Թանդիլյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Արտակ Զեյնալյանը՝ Արդարադատության նախարար կնշանակվեն.Առավոտ

«Առավոտ» օրաթերթը գրում է. Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը: «Առավոտ»-ի տեղեկություններով հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Ելք» խմբակցության պատգամավորներ եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին, իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին՝ ՀՀ Արդարադատության նախարար նշանակելու մասին: ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնում, ըստ տարբեր խոսակցությունների շրջանառվում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անունը: Մեր տեղեկություններով, սակայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը շարունակելու են իրենց գործունեությունը ԱԺ-ում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով