Կարեն Կարապետյանը մեկնել է Հայաստանից. այսօրվա նիստին չի մասնակցի

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանն այսօր չի մասնակցի վարչապետի ընտրության համար կազմակերպված ԱԺ հատուկ նիստին:

Մեր տեղեկություններով` պատգամավորը Սոչի է մեկնել: Պատճառն այն է, որ պատգամավորը զայրացել է ՀՀԿ-ի՝ անընդհատ փոփոխվող դիրքորոշումներից. նա կուսակցության ներսում անգամ բարձրաձայնել է այդ մասին ու ասել է, որ եթե պետք է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրեին երկրորդ քվեարկությամբ, ապա ինչու այդպես չվարվեցին մայիսի 1-ին` քննադատության թիրախ դարձնելով իրենց ու էլ ավելի վարկաբեկելով կուսակցությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Կարեն Կարապետյանի գրասենյակից, սակայն ապարդյուն: Մեզ չհաջողվեց նաեւ կապվել անձամբ Կարեն Կարապետյանի հետ. նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով