ԼՂ նախագահի մասնակցությամբ խորհրդակցություն ՊԲ շտաբում

Մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի ղեկավարությամբ Պաշտպանության բանակի շտաբում հրավիրվել է ծառայողական խորհրդակցություն՝ ՊԲ հրամանատարական կազմի և շտաբի բաժինների ու ծառայությունների պետերի մասնակցությամբ:

ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ «խորհրդակցության ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու բանակաշինությանը վերաբերող հարցեր»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ազատություն»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով