Ինչ մեսիջներ է ստանում ՀՀԿ-ն Ռուսաստանից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ վերնախավը շարունակում է Ռուսաստանից աներկբա մեսիջներ ստանալ, որ իրենք ևս շահագրգռված են ՀՀԿ-ի միասնականության պահպանմամբ:

Ռուսաստանում համարում են, որ քանի դեռ նոր իշխանության ձևավորումը ավարտված չէ, հնից նորի տրանսֆորմացիան չի ավարտվել, և հայտնի չէ այդ տրանսֆորմացիայի արդյունքը, ՀՀԿ-ն պետք է շարունակի մնալ որպես առնվազն խորհրդարանական իշխանություն:

Ռուսաստանում համարում են, որ քանի դեռ Հայաստանում նոր ընտրություններ տեղի չեն ունեցել, ՀՀԿ-ն շարունակում է մնալ 2017թ․ապրիլի 2-ի խորհրդարանական «լեգիտիմ» ընտրությունների միակ լեգիտիմ մեծամասնությունը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը ՝ Hayastan24- ի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով