Ինչու Ռոբսոնը Սոչիում չդիմավորեց Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԱՏՄ բարձրագույն խորհրդին մասնակցելու նպատակով Սոչի այցելած ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղաբնակ հայերը ջերմ ընդունելության արժանացրին:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանին դիմավորողների թվում չի եղել հայտնի քրեական հեղինակություն, գործարար Ռուբեն Թաթուլյանը`Ռոբսոնը:

Մինչդեռ, հիշեցնենք, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` Սոչի կատարած այցերի ժամանակ նա մշտապես եղել է դիմավորողների թվում, ընդ որում՝ եղել է հիմնական դիմավորողը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա, թերեւս, պատահական չէ. Ռոբսոնը ոչ միայն Փաշինյանի հետ մտերիմ չէ, այլեւ՝ նման քրեական հեղինակությունները նոր կառավարության «ճաշակով չեն» եւ տեղ չունեն նրանց կողքին:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով