«Ավելի շատ պարտք ենք վերցրել, քան՝ ուղղել ենք կապիտալ ներդրումների». Նախարար

«2014 թվականից սկսած՝ տնտեսական զարգացումներով պայմանավորված, մենք որոշակի խնդիրներ ենք ունեցել այն տեսակետից, որ բավարար չափով կապիտալ ներդրումներ չեն իրականացվել, որպեսզի լուծվեն տնտեսական զարգացումներին նպաստող խնդիրները»,- այսօր Ազգային ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում անցկացվող ՀՀհ 2017 թվականին պետական բյուջեի կատարողականի մասին քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով՝ այդ ամենով պայմանավորված՝ Հայաստանը որոշակի շեղում է ունեցել․

«Ավելի շատ պարտք ենք վերցրել, քան՝ ուղղել ենք կապիտալ ներդրումների։ Պարտք ենք վերցրել ընթացիկ ծախսերի համար, որը կարճաժամկետ իմաստով տրամաբանական է։ Եթե գնայինք ընթացիկ ծախսերի կրճատմանը, մենք ավելի խորը խնդիրներ կունենայինք, իսկ միջին ժամկետում կամ երկարաժամկետ առումով այս մոտեցումը չի կարող դիտվել որպես օրինաչափ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դրանով պայմանավորված՝ 2018-20 թվականների ծրագրի մեջ դրվել է հենց այդ քաղաքականությունը, որ մենք  2019 թվականին ունենանք հավասարակշռված կամ իրար մոտ պետական պարտքի հաշվին կապիտալ ծախսերի ֆինանսավորում, իսկ 2020-ին արդեն էական տարբերություն կունենանք, և մեր կապիտալ ծախսերը մեր ընթացիկ ռեսուրսների հաշվին կգերազանցեն մեր պարտքի հաշվին արած ծախսերը»։

Նախարարը նշեց, որ 2017 թվականին արտաքին վարկեր ստացվել են 280 միլիարդ դրամ և մարվել են 48 միլիարդ դրամ․ «Ընդամենը 6 միլիարդ 775 միլիոն ԱՄՆ դոլար է եղել պետական պարտքի չափը, որի մեջ կառավարության մասնաբաժինը կազմել է 6 միլիարդ 173 միլիոն ԱՄՆ դոլար։ Ընդհանուր պարտքի մակարդակը կազմել է 58․8 տոկոս, և դինամիկայի մեջ այն որոշակի աճ ունի,  դրանով է պայմանովորված նաև այն հարկաբյուջետային քաղաքականությունը, որն ընտրվել է, որի նպատակն է եղել կայունացնել պարտքը»։

Ա․ Ջանջուղազյանն ասաց, տարբեր ցուցանիշներով Հայաստանը շարունակում է համարվել նվազ պարտքի բեռ ունեցող երկիր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով