Աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմ չեմ դավաճանի. Ալիկ Սարգսյան

Օդանավակայանը փակելով՝ հա՞րց է լուծվում, սա անելու բան չէ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը:

Նա նշեց, որ հարցի լուծման ճանապարհը երկխոսության նստելն է, մինչդեռ ընդգծեց, որ Փաշինյանի կողմից չի տեսնում երկխոսության ցանկություն:

Դիտարկմանը, թե բացառում է արդյոք, որ մեկ շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն պառակտվի, Սարգսյանը նշեց, թե առայժմ հեռանկար չի տեսնում և չի էլ մտածում դրա մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինչ բառ սկսում է «դ» տառով, այսինքն դավաճանություն, ես այդ հարցում չկամ, մոռացեք», – ասաց նա:

Ալիկ Սարգսյանը չցանկացավ նաև գնահատական տալ ՀՀԿ-ական պատգմավոր Ֆելիքս Ցոլակյանի քվեարկությանը, ով երեկ կողմ էր քվեարկել Փաշինյանին:

«Աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմ չեմ դավաճանի», – ասաց նա՝ ընդգծելով, որ շարժումն, այսպես թե այնպես, մի օր պետք է լիներ, քանի որ այն հասունացել էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Առաջարկում եմ թող անհրաժեշտ հետևություն անեն, մի ջնջեք անցյալը, հասկանում եմ երիտասարդությանը, նրանք ոչ միայն մեր ապագան են, այլ՝ ներկան, վատ հետևանքներ կլինեն», – հավելեց նա:

Պատգամավորը մանրամասնեց, որ վատ հետևանքներ ասելով նկատի չունի իշխանության կողմից ճնշումը, պարզապես ինքը մտահոգ է երկրի անվտանգությամբ. «Մի տարեք երկիրը փորձության»:

Aysor.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով