Աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում. ճաղավանդակների հետևում կհայտնվեն նաև խոշոր համայնքների ղեկավարներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստանում պետական կառավարման համակարգում սպասվում են բավական լուրջ կոռուպցիոն բացահայտումներ, որին կհետեւեն նաեւ աղմկահարույց ձերբակալություններ:

Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, կոռուպցիոն փաստերի բացահայտման ուղղությամբ ուսումնասիրություններ են անցկացվելու ոչ միայն պետական, այլեւ տեղական ինքնակառավարման մարմիններում, եւ բացահայտումներից հետո հնարավոր է` ճաղավանդակների հետեւում հայտնվեն նաեւ խոշոր համայնքների ղեկավարներ:

Մեր աղբյուրը նաեւ տեղեկացրեց, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե իշխանությունները վենդետա են իրականացնում, տարբերակված մոտեցում կլինի. եթե յուրացված գումարի չափն ահռելի չլինի, ապա ամեն ինչ կավարտվի` բյուջե այդ միջոցները վերադարձնելով, իսկ եթե գերազանցի մի քանի տասնյակ միլիոն դրամը, ապա ձերբակալություններն ու դատավարություններն անխուսափելի կլինեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ օրերս նաեւ ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանն էր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը նշել, թե կբացահայտվեն ապօրինի հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով