ԱԱԾ-ն ներխուժել է ՊԵԿ նախկին նախագահի անվան հետ կապվող ընկերություն

Երեկվանից տեղեկություններ կային, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ, առգրավել ընկերության համակարգիչները եւ փաստաթղթեր։

Նաեւ մամուլում գրվեց, որ ըստ նախնական տեղեկությունների՝  հարցաքննության են հրավիրվել ընկերության որոշ աշխատակիցներ։

Հիշեցնենք, որ ամսիներ առաջ Politik.am-ը գրել էր, որ առաջինն էր, որ բացահայտեց ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի անվան հետ կապվող  «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ օֆշորային կազմակերպության գործունեության ոչ այդքան թափանցիկության մասին: Ի դեպ պետք է նկատել, որ այս ՍՊԸ-ի գործունեության հետ էր կապվում նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անունը: Նշվում է, որ նա է թույլատրել նման մոնոպոլ կազմակերպություն հիմնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուրը ՝ Politik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով