Փաշինյանին դուր չի եկել ՀՅԴ-ի ցանկությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել ՀՅԴ-ի ցանկությունը՝ կրկին վերատիրանալ իրենց համար ավանդական Արագածոտնի եւ Շիրակի մարզպետների պաշտոններին:

Փաշինյանը նախ ասել է, որ դրանք սեփականաշնորհված մարզեր չեն, եւ դրանից բացի՝ Հաշնակցությունը գրեթե 20 տարի այդ մարզերում մարզպետներ է նշանակում, սակայն այդ մարզերում իրավիճակը ոչնչով չի տարբերվում մյուսներից:

Դաշնակցության համար ավանդական մարզերը ստանալը կարեւոր է այն առումով, որ այդ մարզերում բոլոր պաշտոնյաները դաշնակցական են, եւ մտավախություն ունեն, որ ոչ դաշնակցական մարզպետը կարող է փլուզել, ապադաշնակցականացնել կուռ պետական կառավարման համակարգը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով