Ցուցարարները մուտք են գործել Գյումրու քաղաքապետարանի շենք

Ցուցարարները մուտք են գործել Գյումրու քաղաքապետարանի շենք: Նրանք պահանջում են, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւս միանա իրենց եւ աշխատակազմը գործադուլ հայտարարի: Ցուցարարները հորդորում են քաղաքապետին դուրս գալ ՀՀԿ-ի շարքերից:

(Նշենք, որ ՀՀԿ-ն և ՔԴԿ-ն Գյումրիի ՏԻՄ ընտրություններում հանդես էին եկել «Բալասանյան» դաշինքով: Իսկ նրանց թեկնածուն գործող քաղաքապետ, անկուսակցական Սամվել Բալասանյանն էր:)

Եթե քաղաքապետը դա չանի, ապա պահանջում են նրա հրաժարականը: Ցուցարարները պանահջում են նաեւ, որ քաղաքապետը դուրս գա եւ իրենց հետ կես ժամ քայլի: Քաղաքապետի աշխատասենյակի մուտքի մոտ հերթապահում են ոստիկանները եւ թիկնապահները: Այս պահին Գյումրու փողոցները փակ են, փակ են նաեւ միջհամայնքային ճանապարհները: Դասադուլ է դպրոցներում, բուհերում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ա1+»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով