Տիգրան Մուկուչյանը հրաժարական կտա՞. «Ժողովուրդ»

Загрузка...

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո շատերն ակնկալում են փոփոխություններ նաեւ ԿԸՀ կազմում: Սա անհրաժեշտ է հատկապես խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, քանի որ ԿԸՀ գործող կազմը` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ, ասոցացվում է ընտրակեղծարարության հետ:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում Տիգրան Մուկուչյանը հարցին՝ մտածո՞ւմ եք հրաժարական տալու մասին, ասել է.

«Պետք է նկատի ունենանք, որ ԿԸՀ-ն կազմակերպում է ՏԻՄ ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան հունիսի 10-ին: Ինչ վերաբերում է հրաժարականին առնչվող խնդիրներին, այս պահին օրակարգում նման խնդիր առկա չէ: Կառաջանա նման խնդիր, ինչպես ցանկացած երեւույթի մասին է բարձրաձայնվել, այդ մասին եւս կբարձրաձայնվի»: Նա նաեւ նշել է, թե չի ցանկանում քննարկել «եթե»-ներով հարցեր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...