ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկրապահը ոչ մեկի հոր սեփականությունը չի, պետք չի` Նիկոլ Փաշինյանը մեզ խնդրի աջակցել. Մանվել Գրիգորյան

Դավիթ Տոնոյանը զինվորական է, բանակը շատ լավ ճանաչում է: Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսպիս տեսակետ հայտնեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը` չցանկանալով համեմատություն անցկացնել Վիգեն Սարգսյանի և Տոնոյանի միջև:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության հարցում Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին, մասնավորապես Ղարաբաղի բանակցային սեղան վերադարձին, գեներալը նշեց, թե դա պետք է ասվի: «Դա պետք է ասվի, բայց դեռ չի կարող տենց լինել:

Մենք , որ փորձենք Արցախին բերենք բանակցությունների սեղանին, էն կողմից էլ Թուրքիան ա գալու, դա ոչ մեկին ձեռնտու չէ: Ոնց եք պատկերացնում Հայաստանի և Արցախի նախագահները գնան, նստեն Ալիևը մենա՞կ գա, բանակցի», – նշեց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով