Վլադիմիր Գասպարյանի անուրանալի ավանդը ոստիկանության կայացման գործում

Վլադիմիր Գասպարյանի՝ ՀՀ ոստիկանապետ նշանակվելը կարևոր և որոշիչ դեր է խաղացել ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման և փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու համար:

Վլադիմիր Գասպարյանը ստանձնելով նման կարևոր, բայց միևնույն ժամանակ վարկանիշ չունեցող կառույցի ղեկը, 7 տարիների ընթացքում պատվով կատարեց իրեն վստահված պարտականությունը և փոխեց ոստիկանության դեմքը հասարակության գրեթե բոլոր շերտերի մոտ, հավատ ու հարգանք ձևավորելով ոստիկանի նկատմամբ և ամենակարևորը. ոստիկանությունը իշխանության պահապանից դարձավ օրենքի պահապանը: Վերջին ասվածի վառ ապացույցը մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում շաբաթներ շարունակվող զանգվածային անհնազանդության գործողություններն էին, որոնց ժամանակ ոստիկանությունը ցուցաբերեց բարձրակարգ պրոֆեսիոնալիզմ և ինչի շնորհիվ Հայաստանի ներքաղաքական լարված մթնոլորտը խաղաղ, անարյուն հանգուցալուծում ստացավ:

Այս օրերին բազմաթիվ կոչեր հնչեցին տարբեր մարդկանց կողմից, որպեսզի ոստիկանները միանան ցուցարարներին, բայց ոչ մի ոստիկան չդավաճանեց իր կոչմանն ու շարունակեց ծառայել սեփական պետությանը, քաղաքացուն, օրենքին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետք է նաև հիշել այն ոստիկաններին, ովքեր վեր դասելով հասարակության անվտանգությունը և լիովին գիտակցելով իրենց ուսերին դրված պարտականությունը պետք եղած դեպում իրենց կյանքի գնով են սանձել հանցագործներին:

Եվ վերջապես Վլադիմիր Գասպարյանը ապացուցեց, որ մեզանում ոչ միայն խոսքերով, այլ նաև իրական կյանքում իսկապես հնարավոր է բարեփոխումներ իրականացնել:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուրը ՝ Operativ.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով