Վլադիմիր Գասպարյանը պատմություն կերտեց. Slaq.am

Երբ անցնի էմոցիոնալ ֆոնն ու կյանքը մտնի բնականոն հուն և յուրաքանչյուրս սկսենք սառը ուղեղով դատել Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություները ապա կհասկանանք, որ իշխանափոխությունից, ժողովրդական բողոքներից ու ցույցերից զատ մեզանում տեղի ունեցավ ևս մեկ կարևոր հեղափոխություն և, մի գուցե նաև համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ, ոստիկանությունը չմիջամտեց քաղաքական պրոցեսներին, չդարձավ պետական չինովնիկների պաշտպանը սեփական ժողովրդից՝ թույլ տալով նախ ժողովրդին արտահայտելու սեփական կարծիքը , իսկ հետո արդեն քաղաքական ուժերին՝ քաղաքական երկխոսության միջոցով ձևավորելու նոր իշխանություն:

Վլադիմիր Գասպարյանը նոր էջ գրեց Հայաստանի ոստիկանության համար՝ Ոստիկանությունը հռչակելով վերքաղաքական կառույց, որը պետության ներքին անվտանգության երաշխավորն է: Այսօր երբ խոսում ենք Հայաստանի ներքաղաքական լարված մթնոլորտը խաղաղ, անարյուն հանգուցալուծման մասին, դա առաջին հերթին Վլադիմիր Գասպարյանի աստվածասեր և առողջ դատողության արդյունքն է, ով ամեն ինչից զատ պահեց ոստիկանությունը , որպեսզի այն գործիք չդառնա իշխանությունների ձեռքին՝ ժողովրդից պաշտպանվելու կամ ժողովրդին ճնշելու համար:

Եվ ամենակարևորը յուրաքանչյուր պաշտոնյա այլևս պետք հասկանա, որ չի կարողանալու իր սխալ որոշումների կամ կոռումպացված գործունեության արդյունքում թաքնվել ոստիկանի թիկունքում և փորձել պաշտպանվել սեփական ժողովրդից , քանզի ոստիկանության գործառույթն է պաշտպանել քաղաքացու կյանքն ու անվտանգությունը և պետությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր աչքի առջև տեղի են ունենում պատմական իրադարձություններ, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում Հայաստանը կարող է ավելի ուժեղանալ և ավելի բարձր իմունիտետ ձեռքբերել…

Ի դեպ Վլադիմիր Գասպարյանը կերտել է ոստիկանի մի տեսակ, որն այս տարիների ընթացքում վտանգելով սեփական կյանքը, անգամ զոհելով այն՝ պաշտպանել է սեփական պետությունը և իր պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում թույլ չի տվել Հայաստանի գեթ մեկ քաղաքացու մահ …

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուրը՝ Slaq.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով