Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համաժողովրդական շարժման հաղթանակից եւ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո շատերը սպասում են արդեն քսան տարի քաղաքական դրդապատճառներով վտարանդիության մեջ գտնվող Ղարաբաղ կոմիտեի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին:

ԱԺ-ում Փաշինյանի ընտրության ժամանակ այս հարցը բարձրացրեց նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սիրադեղյանի քրոջ դուստրը՝ երգչուհի Գաբի Գալոյանը, Սիրադեղյանի վերադարձի մասին հարցին ի պատասխան՝ ասել է. «Ես վախենում եմ այդ մասին մտածել: Իմ ընտանիքի համար դա շատ ցավոտ թեմա է:

Որ ճիշտն ասեմ, շարժման առաջին օրվանից էլ չենք մտածել այդ մասին: Հիմա մեզ համար կարեւորը ժողովրդի վիճակն է: Թող ժողովուրդը ոտքի կանգնի, դրանից հետո արդեն որը բարին է, այն էլ կլինի: Դրանք ուղղակի խոսակցություններ են, որոնք ես լսում եմ կողքից: Նույնիսկ մեր ընտանիքում այդ թեման այս պահին չի քննարկվում»:

Ավելին`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Նմանատիպ նորություններ

Դժգոհ են օրիորդի կառավարումից. Էջմիածնի քաղաքապետի... «Իրատես» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաղթելով 12 թեկնածուների, այսօր կրկին պետք է կռիվ տա եւս մի խումբ էջմիածինցիների հետ...
Ցոփ ու շվայտ. ՊԵԿ-ում ամեն ամիս են պարգևավճարներ ս... «Ժամանակ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր ամիս մինչև ամսվա 7-ը ՊԵԿ բոլոր աշխատակիցները ստացել են պարգևավճարներ նվազագույնը 1 դրույքի չափով։ Արդեն ամ...
Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջադրվել Արցախի նախագա... «Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը կարող է փորձ անել առաջադրվել հաջորդ տարվա սկզբին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահական ընտրությու...
Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կմտնի ակտիվ ... «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանություն-«Լուսավոր Հայաստան» անակնկալ առճակատումը, ըստ որոշ լուրերի, «ստրախովկայի» համար արվեց, որ տպավորությ...
Աննա Հակոբյանը, իր գրասենյակը տեղափոխել է կառավարո... «Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր գրասենյակը տեղափոխել է կառավարության շենք: Քանի որ Արարատ Միրզոյանի ԱԺ...
Արարատ Միրզոյանի վարորդ ընկերը նշանակվել է ԱԺ աշխա... «Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերջապես իր վարորդ ընկերոջն էլ աշխատանքի տեղավորեց խորհրդարանում․ երեկ ԱԺ աշխատ...
Նոր իշխանությունները բավական շոյվել են Սամվել Ալեք... «Իրավունք» թերթը գրում է. «Գործարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն արդեն տեւական ժամանակ է` իրեն պատկանող սուպերմարկետն...
Ամենաբարձր պաշտոնյան՝ սթրեսի մեջ. «Հրապարակ»... Երբ դու խոսում ես, պետք է հաշվի առնես, որ յուրաքանչյուրը «լսում» է այն, ինչը հաճելի է կամ հակառակը՝ տհաճ իր ականջին։ Մեկը Նիկոլ Փաշինյանի երկօր...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով