Վաղը մենք ո՛չ Երևանում, ո՛չ Հանրապետության մարզերում ոչ մի ակցիա չենք իրականացնում․ Փաշինյան

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքն այսօր տոնական մթնոլորտում էր, բայց ինքը՝ Փաշինյանը, չշտապեց վերջնականապես հայտարարել, իր գլխավորած շարժումը արդեն արձանագրել է հաղթանակը:

«Հանդիպում ունեցա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, հետո մենք խոսակցություն ունեցանք Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ: Եվ գիտեք, որ մենք բոլորս ներկայացնում ենք «Ելք» խմբակցությունը: Ըստ այդմ, ես վաղը, ձեր թույլտվությամբ, պաշտոնապես Ազգային ժողովի պատգամավորների մեկ երրորդի կողմից կառաջադրվեմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: – «Այսինքն՝ «Ծառուկյան», Դաշնակցություն և «Ելք» խմբակցությունները իրենց ստորագրությունը կդնեն, որպեսզի ես առաջադրվեմ վարչապետի թեկնածու: Համաձա՞յն եք այդ տարբերակին», – հարցրեց ընդդիմադիր գործիչը և բազմությունը հիացական բացականչություններով ողջունեց նրան:

Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել Հանրապետական խմբակցության հանդիպումը, որի արդյունքում ՀՀԿ-ն հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին կաջակցեն «ժողովրդի թեկնածուին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսինքն, եթե հաշվի առնենք այսօրվա քաղաքական հայտարարությունները, վարչապետի ընտրությունների երկրորդ փուլում Ձեր կողմից առաջադրված թեկնածուի ընտրության խնդիրը գործնականում լուծված է», – հայտարարեց Փաշինյանը:

Ընդդիմադիր գործիչը հավելեց, որ առայժմ այս ամենը «բանավոր հայտարարություններ են» և անհարժեշտ է վաղը իրականացնել կոնկրետ գործողություններ, պատրաստել փաստաթղթեր:

«Այս կապակցությամբ մենք առաջարկում ենք հետևյալ սցենարը․ վաղը մենք ո՛չ Երևանում, ո՛չ Հանրապետության մարզերում ոչ մի ակցիա չենք իրականացնում, և դուք հանգստանում եք: Մենք Ազգային ժողովում աշխատում ենք, և փորձում ենք հավաստիանալ, որ այդ հայտարարությունները, որոնց մասին ես ասացի՝ մասնավորապես ՀՀԿ-ի մասով, երաշխավորված են», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանը կոչ արեց բոլոր դեպքերում զգոնությունը չկորցնել, հետևել իր ֆեյսբուքյան էջին՝ «որովհետև զուտ տեսականորեն կարող են իրադարձությունները զարգանալ այնպես, որ հենց վաղը՝ օրվա կեսին, կամ ցանկացած ժամի անհրաժեշտ լինի հավաքվել»:

Նիկոլ Փաշինյանը նաև բոլորին կոչ արեց վարչապետի ընտրության օրը՝ մայիսի 8-ին կրկին հավաքվել:

«Ազատություն»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով