Սփյուռքի փոխնախարարն ազատվել է աշխատանիքց

Աշխատանքից ազատվել է Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Օր 3. ամփոփում՝

Առավոտը սկսեցինք կառավարության ծրագրի մշակման շուրջ նախարարության ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային քննարկումով:

Հանդիպեցի ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի հետ. ինչից ասես, որ չխոսեցինք:

Հեռախոսազրույց ունեցա Հրանուշ Հակոբյանի հետ. Սփյուռքի նախկին նախարարն ինձ աջակցելու պատրաստակամություն հայտնեց՝ անհրաժեշտության դեպքում:

Ողջ օրվա ընթացքում ընդունեցի արտասահմանից ժամանած մի քանի բարերարների: Հիմնական քննարկվող թեմաներն էին ներդրումներն ու հայրենադարձությունը:

Ընդունեցի նաև Նաթան արքեպիսկոպոսին:

Իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվեց Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը:

Հանդիպեցի մոնիթորինգի նորաստեղծ խմբի անդամների հետ: Նրանք ինձ զեկուցեցին Սփյուռքի նախարարության վերջին շրջանում ծավալած գործունեության վերաբերյալ տեղական ու միջազգային մամուլում, ինչպես նաև սոցիալական ցանցերում առկա դրական ու բացասական արձագանքները:

Դե իսկ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ 19:00-ին, մասնակցեցի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնող խմբի նիստին»,- գրել է նա:

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով