Սպառողներն այլևս գազի ներտնային սպասարկման գումար չեն վճարի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում հայ ժողովուր­դը կարող է ազատվել իր վրա տարիներ շարունակ դրված մի ապօրինի հարկատեսակից, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը զրկվել իր եկամտաբեր բիզնեսներից մե­կից: Խոսքը գազամատակարարման ներտնային համակար­գի սպասարկման համար սահմանված վճարի մասին է: Տարի­ներ շարունակ բնական գազի սպառողները պարտադրված են եղել վճարել Կարեն Կարապե­տյանի սեփականությունը համարվող AEG service ՍՊԸ-ին: Հիմա այդ ծառայությունը կարող են իրականացնել ԱԻՆ աշխա­տակիցները, եւ հայ սպառողնե­րն այլեւս ստիպված չեն լինի ամսական վճարել մի ծառայու­թյան համար, որը, ըստ էության, չէր իրականացվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով