Սեփական տանիք ունենալու՝ մարզերի բնակիչների երազանքը կիրականացվի նաև 2018 թվականին

Սոցիալական բեռ դարձած հարցերի կարգավորումը թույլ է տալիս բարձրացնել ընտանիքի կյանքի որակը: Դրա անհրաժեշտությունը զգում են հատկապես մարզերում ապրողները, որոնց համար տուն կառուցելու ձգտումը դառնում է օտար ափերում լուծում փնտրելու և արտագաղթի ճանապարհը բռնելու պատճառ:

Երկիրը հայրենիք պահելու համար, մինչդեռ, նրանց անհրաժեշտ է մնալ սեփական հողում և ունենալ երազելու, ապրելու և հաջողության հասնելու հավատ: Հայաստանի տարբեր մարզերում տարիներ առաջ տան խնդիր լուծած ընտանիքները փորձում են նոր նպատակներ սահմանել և հասնել դրանց իրականացմանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրը, տարիների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը. կառուցվել կամ վերանորոգվել են տներ՝ 56 համայնքի 150 ընտանիք համար: Ծրագիրը շարունակության իրավունք է վաստակել նաև 2018 թվականին: Կողմերը ստորագրել են ընթացիկ տարվա պայմանագիրը:

«Որոշումը կայացված է, պայմանագիրը՝ ստորագրված: Մենք այս տարի ևս լինելու ենք «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողքին՝ մեր հայրենակիցների տարիների երազանքն իրականացնելու համար: Նոր մարտահրավերներն ու տնտեսական իրավիճակը պարտավորեցնում են հստակեցնել հաշվարկները, սակայն, երբ տեսնում ենք, թե ինչպես են տարիներ առաջ տան խնդիրը հաղթահարած ընտանիքները հաստատվել և վստահ նոր երազանքներ են սահմանում, ձգտում ենք օգտակար լինել՝ մեր հնարավորությունների սահմաններում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Սա մի ծրագիր է, որի արդյունքը գնահատվում է մարդկանց կյանքի որակի փոփոխությամբ, վաղվա օրվա նկատմամբ՝ նրանց աչքերում հայտնված հավատի փայլով: Թեև զգալի աշխատանք է կատարվել, սակայն տարիների համագործակցությունը մենք գնահատում ենք ավելի կարևոր արդյունքով՝ մարդկանց հոգում արթնացած հավատով»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Գործակցության մեխանիզմները հստակ են. ընտանիքների ընտրությունն իրականացնում է «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»՝ հաշվի առնելով նրանց սոցիալական վիճակը, ընտանիքում անչափահասների առկայությունը, բազմանդամությունը և մի շարք այլ չափորոշիչներ: Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապահովում է ֆինանսական աջակցությունը, հաճախ նաև, կամավորականության սկզբունքով շինարարական աշխատանքներին մասնակցությունը:

 

Armlur.am

Նմանատիպ նորություններ

«Շրջում ենք քաղաքում, մաքրում կարմիր գծերը». ակցիա... Երևանում «Հանուն արդարության» հասարակական վերահսկողական նախաձեռնությունը համապետական շաբաթօրյակի շրջանակում ակցիա է իրականացնում՝ հիշեցնելով Կարմի...
Նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթօրյակին մասնակցում է ... ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջ...
Ի վերջո, պետք չէ պետական կառույցների պաշտոնական ան... Հարգելի ՀՀ քաղաքացիներ, Երեկ «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան դիմել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահին, Առողջապահության և սոց...
Չի կարելի աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում... Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը հետաձգվեց, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով տարածքը՝ աղբի մեջ կորած, սկսեց աղբ հա...
Արարատ Միրզոյանը ծառ է տնկում... Ազգային ժողովի նախագահը, պատգամավորներն ու աշխատակազմը շաբաթօրյակն անցկացնում է վաղ առավոտից Վարդան Մամիկոնյանի հուշարձանից Լունապարկ ընկած տարածք...
Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել. Արծրուն Հովհանն... Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, համաձայն որի՝  Մ...
Ինչով է տարբերվում Լենինի շաբաթօրյակը Նիկոլի շաբաթ... Ինչպես հայտնի է համապետական շաբաթօրյակի անցկացման հեղնակը մեծ հեղափոխական Վլադիմիր Լենինն է,ով 1920թ անձամբ մասնացեց համասովետական շաբաթօրյակին Կո...
Զարմանալի զուգադիպությամբ ակտիվացել են հոկտեմբերի ... Զարմանալի զուգադիպությամբ ակտիվացել են հոկտեմբերի 27-հայտնի ցուցակի ներկայացուցիչները՝ Շիրխանյանը, որն իրեն վարչապետ էր կարգել, Ջհանգիրյանը, որին ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով