Սերժ Սարգսյանի ծննդավայր Տեղի գյուղապետը՝ ՀՀԿ-ն լքելու մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ շարքերից զանգվածային արտահոսք է սկսել: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկայում ՀՀԿ շարքերը պատրաստվում է լքել Սերժ Սարգսյանի ծննդավայր Տեղի գյուղապետ Ներսես Շադունցը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շադունցը հայտարարել է, թե դեռ վերջնական որոշում չի կայացրել: «Դա ինձ ավելի քիչ է հետաքրքրում քան իմ գյուղի խնդիրները:

ինձ համար նշանակություն չունի, թե որ կուսակցության անդամ եմ: Ժամանակը ցույց կտա դուրս կգամ, թե կմնամ: Եթե դուրս գամ, իհարկե ոչ մի կուսակցության չեմ անդամակցելու: Ես չեմ սիրում տարածքներ փոխել, թե որտեղ բարենպաստ է մնամ այնտեղ»,- պնդել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստորեն, թավշյա հեղափոխության օրերին ականատես եղանք, թե ինչպես էին շատ քաղաքացիներ պատռում կուսակցական անդամատոմսերը, հայտարարում ՀՀԿ-ն լքելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այդ գործընթացը շարունակվում է նաեւ այս օրերին, ընդ որում՝ բավական ինտենսիվ կերպով:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով