Սա նշանակում է պատերազմ հայտարարել սեփական ժողովրդին. Զոհրաբյանը՝ Հանրապետականին.Aysor.am

Հանրապետականը միտումնավոր քվորում չի ապահովում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Իրենց նպատակն այս օրերին քվորումի տապալումն է, որպեսզի առնվազն մինչև ամսի 7-8-ը դեբատներից և հնարավոր կրքերի լարումից խուսափեն», – նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ եթե երեկ ամբիոնից հայրենասիրության մասին ՀՀԿ-ական պատգամավորների հնչած հայտարարությունները համապատասխանեին ճշմարտությանը, նրանք խոհեմություն կունենային և անցնցում կզիջեին իշխանությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեկ բառով ասած՝ սա նշանակում է պատերազմ հայտարարել սեփական ժողովրդին, իսկ նրանք, ովքեր սեփական ժողովրդին պատերազմ են հայտարարել, ջախջախվել և պարտվել են: Թե իրենք, թե իրենց սերունդները իրենց վրա դավաճանի խարանն են կրելու», – նշեց Զոհրաբյանը:

Խոսելով այս օրերին սահմանի լարվածության մասին՝ Զոհրաբյանն ասաց, որ նման հայտարարությունները միշտ արվում են, երբ որևէ ընդդիմադիր շարժում իր պիկին է հասնում:

«Եթե սահմանին լարված է, ապա լարված է այն պատճառով, որ այսօր ունենք իշխանություն, որը չի տիրապետում իրավիճակին», – հավելեց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով