ՍԱՍ-ի Արտակը Հետաքննությունների դաշնային բյուրոյի ուշադրության կենտրոնում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Տարածված տեղեկությունների համաձայն, օրեր առաջ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ Հայաստան ժամանած FBI-ի հակաահաբեկչական բաժնի քննիչները Հայաստանի ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրում են Հայաստանի ապօրինի կապիտալի արտահոսքի հնարավոր դեպքերը:

Տարբեր աղբյուրներ հնչեցնում են տարբեր անուններ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անունը: Ավելին, նախօրեին ակտիվ լուրեր էին շրջանառության մեջ դրվել, թե վերջինս ձերբակալված է: Չբացառելով որևէ անունի հավանականությունը , այդ թվում՝ նշյալ անձի, հավելենք, որ մեր ունեցած տվյալներով, ուսումնասիրվում է հատկապես ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) անձն ու ֆինանսական գործունեությունը:

Նույն աղբյուրի համաձայն, Արտակ Սարգսյանը աներևակայելի մեծ գումարի տրանսֆեր է իրականացրել դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առերևույթ անհայտ նպատակներով: Հենց այս հանգամանքն էլ գրավել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ուշադրությունը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում 

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով