Սամվել Բալասանյանի դեմ պաշտոնանկության գործընթաց է նախապատրաստվում. «Ժողովուրդ»

«Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ պաշտոնանկության գործընթաց է նախապատրաստվում: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը:

«Մենք ընդդիմությունում ունենք 16 ավագանու անդամ, նրանցից 11-ի ստորագրությամբ կներկայացվի ավագանու թեկնածու և փակ, գաղտնի քվեարկություն տեղի կունենա: Թեկնածուն ընտրվելու է: Հստակ, շատ կարճ ժամկետում պետք է կազմակերպենք, դա նշանակում է` անվստահություն գործող քաղաքապետին: Ովքեր եղել են ընդդիմությունը ներկայացնող ցուցակը գլխավորողները` Վահան Խաչատրյան, Վարդևան Գրիգորյան, Հովհաննես Մարգարյան, կկազմակերպենք բաց, թափանցիկ գործընթաց, որպեսզի ժողովուրդն իրազեկ լինի, և կփորձենք ներկայացնել թեկնածու»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններին «Բալասանյան» դաշինքը ստացել էր 17, ԲՀԿ-ն` 8, ՀՎԿ և ԳԱԼԱ կուսակցությունները` 4 մանդատ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով