Դավիթ Սանասարյանը կզբաղեցնի ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը

Загрузка...

«Քայլ արա» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը կզբաղեցնի ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը:

Նա «Հ3» հեռուստաընկերության եթերում խոսել է նոր ձևավորվելիք այդ կառույցի ղեկը ստանձնելու պատասխանատու աշխատանքի մասին՝ նշելով, որ գործունեությունը կսկսի «Բարև, կոռուպցիա, ես քեզ սպասում էի» և կավարտի «Ցտեսություն, կոռուպցիա, դու այլևս չկաս» կարգախոսով:

Պետական վերահսկողական ծառայությունը նորաստեղծ մի կառույց է, որը կիրականացնի պետական վերահսկողություն` Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովման նպատակով:

Ծառայությունը կիրականացնի ուսումնասիրություններ պետական կառավարման համակարգի մարմիններում և հիմնարկներում, վերահսկողություն ՀՀ կառավարության որոշումների, Վարչապետի որոշումների և հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի՝ այդ թվում hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների, կատարման նկատմամբ

Ուսումնասիրությունները կընդգրկեն ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում՝ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով:

 

Կառույցի գործունեությունը կկարգավորվի օրենքով:

Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը եկել է Երևան և ծաղրել ՀՀ ԱԱԾ-ին

26.02.2020

Կորոնավիրուսի կասկածով «Արմենիա» բկ-ից մեկ հիվանդ տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկա

27.02.2020

Հենց Նիկոլն էր այն սրիկա սադրիչը, որ 2008 թ․ Մարտի 1-ի երեկոյան իր ֆալցետով գոռում էր՝ ժամանակն է Երևանը մաքրել «ղարաբաղցի տականքից».Կոնստանտին Տեր-Նակալյան

24.02.2020

Սիրում եմ բոլորիդ, էշի տեղ եմ դնում բոլորիդ, հասնումա բոլորիդ….

27.02.2020

Ինչպես պաշտպանվել «կորոնավիրուսից»․ Նունե Ներսիսյան

23.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...