Ռուսաստանի մարդը. ում է ցանկանում տեսնել պաշտպանության նախարարի պաշտոնում Արցախի ղեկավարությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի արցախյան աղբյուրները հաղորդում են, որ տեղի ռազմաքաղաքական ղեկավարությունը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում ուզում է տեսնել մի մարդու, որը կկարողանա աշխատել Ռուսաստանի հետ:

Ըստ մեր աղբյուրի՝ այդպիսին կարող է լինել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը: ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ունի, որ հակառակ պարագայում Ռուսաստանը կարող է քայլեր ձեռնարկել ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի շեղելու ուղղությամբ, որը կվտանգի ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հայաստանի անվտանգության համակարգը:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով