Պուտինի չորրորդ երդմնակալությունը՝ քառորդ դար իշխանության ղեկին

Այսօր չորրորդ անգամ կայանալու է նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը և նա ևս վեց տարի զբաղեցնելու է ՌԴ նախագահի պաշտոնը:

Պուտինը նախագահ է ընտրվել անցած մարտի 18-ին կայացած ընտրություններում, ստանալով  ձայների 76 տոկոսը:

Ընդհանուր առմամբ նա 18 տարի իշխանության ղեկին է եղել՝ նախագահի և վարչապետի պաշտոններում: Պուտինը 2000 թվականին նախագահ է ընտրվել և 2004-ին վերընտրվել է այդ պաշտոնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով, քառորդ դար իշխանության ղեկին լինելուց հետո, նրա նախագահության ժամկետը կավարտվի 2024 թվականին:

Պուտինի հերթական պաշտոնավարման դեմ բողոքող քաղաքացիները նրա իշխանությունը համեմատել են կայսերական ժամանակների հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով