ՊԵԿ-ի ղեկավար կազմն ամբողջությամբ կփոխվի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հինգշաբթի օրը կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին եւ նշանակեց ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին։ Սրանով Փաշինյանը գրեթե վերջնականապես ազատվեց Կարեն Կարապետյանի կադրերից։

«Գազպրոմից» եկած կադրերից մնաց միայն Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, որի ճակատագիրը դեռ պարզ չէ։ Անանյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելու հենց հաջորդ օրը կադրային փոփոխություններ սկսվեցին կառույցում։ Երեկ, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, մաքսային ոլորտի երկարամյա պաշտոնյա Սամվել Ավետիքյանը։

Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատման դիմումներ են գրել նաեւ կոմիտեի նախագահի մյուս երկու տեղակալները՝ Վախթանգ Միրումյանն ու Կարեն Բրուտյանը։ Ըստ էության՝ նրանց հետ եւս չեն ցանկացել «աշխատել»՝ նոր իշխանությունը որոշել է ամբողջությամբ վերափոխել ղեկավար կազմը։ Կադրային փոփոխություններ կան նաեւ կառույցի տարբեր վարչություններում, որոշ տեղերում վերադառնում են նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կադրերը։ Առհասարակ, սա այն կառույցն է, որտեղ դրսից մարդ բերելը հեշտ գործ չէ, հիմնականում պիտի յոլա գնան նախկինում կամ շատ ավելի նախկինում աշխատած կադրերով»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով