«Ուղիղ եթերներների հետ կապված մտահոգություններ ունեմ». ԱԱԾ ղեկավար. aysor.am

Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել ուղիղ եթերների հեռարձակումների առնչությամբ։

«Ուղիղ եթերներների հետ մտահոգություններ ունեմ։ Կան իրավիճակներ, որոնք կարող են սպառնալիք լինել ազգային անվտանգությանը։ Մենք պետք է քննարկենք մեր գործընկերների հետ, որ գտնենք ճիշտ լուծումներ»,- aysor.am-ի փոխանցմամբ՝ ասել է Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով Ազգային անվտանգության խորհդրի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից ֆեյսբուքյան ուղիղ եթերի հեռարձակմանը վերաբերող հարցին, երբ աշխատասեղանին դրված բոլոր փաստաթղթերը երևում էին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով