Ոստիկանությունում կադրային փոփոխությունների հետևանքները երկար սպասեցնել չտվեցին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին իրավապահ համակարգը կանգնել է լուրջ փաստի առաջ. ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո, երբ պաշտոնանկ արվեց ոստիկանապետը, հրաժարական ներկայացրին նրա տեղակալները, ստորաբաժանումները մատնվել են անգործության:

Մասնավորապես ոստիկանությունն այդպես էլ չի ծավալում օպերատիվ-հետախուզական գործունեություն, անկատար են մնում կասկածյալներին, վկաներին հայտնաբերելու եւ նախաքննական մարմնին ներկայացնելու՝ քննիչների հանձնարարականները: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ոստիկանություն, սակայն մեր հարցերն անպատասխան մնացին:

Իսկ մինչ այդ, հիշեցնենք, առանց այն էլ ոստիկանության եւ քննչական կոմիտեի միջեւ հարաբերությունները բարիդրացիական չեն եղել, հաճախ քննիչները դժգոհում էին, որ ոստիկաններն օպերատիվ-հետախուզական աշխատանքներում թերանում են, աշխատում են ոչինչ չանել` փոխարենը տեղեկանք ներկայացնելով, որ հանձնարարականը կատարել են, բայց չեն հայտնաբերել: Հիմա, փաստորեն, այդ վիճակը գնալով ավելի է խորացել` արդեն պատճառաբանությամբ, թե «մեզ մոտ ամեն ինչ խառն է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով