Շաքարի հնարամիտ արքան. Սամվել Ալեքսանյանը որոշում է կայացրել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին շուկայում շաքարավազի գնի նվազումը լրջորեն անհանգստացրել է շաքարավազի արքա ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Նա, որպեսզի թույլ չտա շաքարավազի շուկայում այլ խաղացողների մուտք գործել, որոշում է կայացրել շաքարեղեգի հումք ներկրել եւ այստեղ՝ Ախուրյանում իրեն պատկանող գործարանում շաքարավազ արտադրել:

Մեր տեղեկություններով՝ 40 տոննա շաքարեղեգի հումքը գնված Բրազիլիայից, արդեն ճանապարհին է: Հայաստանում շաքարավազի արտադրությունը եւս կնպաստի գնի անկմանը, սակայն մենաշնորհն ամեն դեպքում՝ կմնա իրեն, քանի որ Հայաստանում շաքարավազի արտադրության պարագայում այլեւս նպատակահարմար չի լինի այլ անձանց կողմից երրորդ երկրից շաքարավազ ներկրել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով