Նիկոլ Փաշինյանի ունեցվածքը. Նրան մեկ միլիոն դրամ են նվիրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկային հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդ հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը անշարժ ո շարժական գույք չունի: Փոխարենը հայտարարագրել է փոխառություններ, որոնք 2017 թ. վերջին կազմել են 1 միլիոն 427 հազար, 85 հազար 608 և 68 հազար 750 դրամ: Դրամական միջոցներն էլ կազմել են 791 հազար 800 դրամ։

Տարեկան եկամուտները եղել են 7 միլիոն 941 հազար դրամ, որից 6 միլիոն 941 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 1 միլիոնը՝ նվիրատվություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կինը՝ Աննա Հակոբյանը, նույնպես որևէ գույք չի հայտարարագրել։ ՈՒնեցել է փոխառություններ որոնք 2017 թ. սկզբին կազմել են 1 միլիոն 300 հազար դրամ, որից 1 միլիոնը տարվա ընթացքում վերադարձվել են իրեն, արդյունքում ՝ տարեվերջին ունեցել է միայն 300 հազար դրամ փոխառություն։

Դրամական միջոցները կազմել են միայն 1000 ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտները՝ 11 միլիոն 745 հազար դրամ, որից որից 3 միլիոն 858 հազար ու 1 միլիոն 725 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 2 միլիոն 700 հազար և 3 միլիոն 462 հազար դրամը վարձակալության դիմաց ստացած վճար է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով