Նիկոլ Փաշինյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Արցախի Հանրապետություն

Մայիսի 9-ին նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Արցախի Հանրապետություն, մասնակցելու Շուշիի ազատագրման 26 ամյակին նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը զուգահեռ տեղի կունենա վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանի առաջին մամլո ասուլիսը տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներին: Բոլոր հետաքրքրված լրատվամիջոցների տեղափոխումը կիրականացվի անվճար:

Իրադարձությունների օրակարգը կհրապարակվի մայիսի 8-ի երեկոյան: Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը, պատասխանելով այս հասցեին: Հավելյալ հարցերի դեպքում կապվեք «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ավինյանի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով