Մի բան ասեմ էլի…

Մի բան ասեմ էլի…

Նոր կառավարության անդամների ջերմ կողմնակիցներ, երկրպագուներ, ես նույնիսկ կասեի՝ ֆանատներ… Բոլորս հասկանում ենք, որ այն մարդիկ, որոնք հիմա դարձել են բարձրաստիճան պաշտոնյաններ, շարունակում են մնալ ձեր ընկերը, ծանոթը, հարազատը, բարեկամը, վերջապես միգուցե բարի հարեւանը…

Ու նրանց հասցեին հնչեցրած ցանկացած, անգամ չնչին քննադատություն, ակնարկ ձեր կողմից ընկալվում է որպես անձնական վիրավորանք… Բայց ախր ի վերջո պիտի համակերպվեք այն մտքի հետ, որ աշխարհի անխտիր ԲՈԼՈՐ երկրներում պաշտոնյաներին քննադատում են, էն էլ ոնց են քննադատում…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դա պարզապես անխուսափելի է… Ու եթե այսքանը կարդալուց հետո ասեք՝ Հա, բայց քննադատությունը պետք է տեղին ու կառուցողական լինի, միանգամից, մի վայրկյանում կնմանվեք հանրապետականներին, որոնց երեւի թե ամենասիրած արտահայտություններից մեկը հենց դա է՝ Քննադատությունը պետք է կառուցողական լինի…

Ու մի փոքր անձնական խնդրանք՝ Շատ եմ խնդրում՝ անծանոթ մարդկանց, այդ թվում նաեւ ինձ «դու»-ով մի դիմեք, քանզի, ինչպես ասում էր մեծ գրողներից մեկը՝ Այնտեղ, որտեղ ես ծնվել եմ, մարդիկ բարեկիրթ են եւ միմյանց միայն «դուք»-ով են դիմում… Գոնե այս կանոնը հնարավո՞ր է պահպանել…

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով